fbpx
Խորհրդարան

Հայաստանի դրոշը՝ ուսումնական հաստատությունների վրա․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։

Նոր օրինագծերի համաձայն՝ ՀՀ նախադպրոցական, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև պետության կողմից հիմնադրված ՀՀ գիտական, մշակութային և մարզական հաստատությունների վրա այսուհետ կլինի Հայաստանի Հանրապետության դրոշը։

Ինչպես նաև օրինագծերով սահմանվում է, որ Հայաստանի համայնքների ղեկավարների սահմանած ցանկով՝ Հանրապետության և անկախության տոների ժամանակ ՀՀ բնակավայրերի, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շենքերի և շինությունների վրա նույնպես կտեղադրվի Հայաստանի Հանրապետության դրոշը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ