fbpx
Արցախ

Արցախում առատ տեղումներ են․ որոշ համայնքներում 1-1,5 մետրանոց ձյան շերտեր են

Արցախի Հանրապետությունում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության մամուլի ծառայությունը։

«Առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Փակ է Ասկերանի շրջանի Սզնեք և Ներքին Սզնեք համայնքները (ձյան շերտի բարձրությունը՝ 50-60սմ):

Դժվարանցանելի են Խաչմաչ, Ռև, Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն, Սառնաղբյուր, Սարուշեն և Քռասնի համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80սմ):

Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 60սմ) իսկ Կիչան-Չլդրան Խաչեն միջշրջանային որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մաքրման աշխատանքներ են կատարվում Մարտունու շրջանի Ավդուռ, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Մյուրիշեն և Մուշկապատ համայնքներում (ձյան շերտը՝ 1-1,5մ):

Դժվարանցանելի է Նոր Շեն, Պառավաթումբ, Կավահան, Մսմնա, Կաղարծի և Հաղորտի համայնքների ճանապարհները:

Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների մարդատարների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքը ևս փակ է:

ՆԳ նախարարությունը հորդորում է եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», – ասված է տարածված հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ