Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի Վանաձորի «Լոռիում»:
Այս մասին ArmSport-ը տեղեկացել է ակումբի մամուլի քարտուղարությունից:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս այդ մասին կհաղորդվի պաշտոնապես:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին հայտնի էր դարձել, որ «Գանձասար-Կապանն» ու Հայկ Իշխանյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Հայկ Իշխանյանը «Գանձասար-Կապանում» հանդես էր գալիս 2015 թվականից։ Անցկացրել է 98 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ Սյունիքը ներկայացնող թիմի կազմում Իշխանյանը դարձել է Հայաստանի գավաթակիր, բարձրագույն խմբի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր։
Հաղորդում է armsport.am-ը։