Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Բոսնիա և Հերցեգովինա:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը պատրաստվում է մեկնարկել ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում: J խմբի առաջին խաղում մեր ընտրանին կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ:
Հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Մարտի 26-ին էլ Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կընդունի Ֆինլանդիայի ընտրանուն:
Հաղորդում է armsport.am-ը։