Մշակույթ

Հայաստանի կոմպոզիտորների միությունը կտոնի հիմնադրման 90-ամյակը

Հայաստանի կոմպոզիտորների միությունը հիմնադրման 90-ամյակի առթիվ հանդես կգա հոբելյանական փառատոնով, մրցույթներով, համերգային ծրագրերով, ցուցահանդեսով և այլ նախաձեռնություններով, որոնց իրականացմանը կաջակցի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Տոնական միջոցառումները կմեկնարկեն մայիսի 19-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով միությանը, ասաց՝ միայն Կոմպոզիտորների միության պատմությանը քաջածանոթ մարդիկ գիտեն, թե ինչ է նշանակում 90 տարի, որոնք փորձություններով, նվաճումներով, դժվարություններով են անցել, այնինչ կառույցը գոյատևել է:

Խզմալյանի խոսքով՝ նախարարության առաջնահերթություններից է մշակութային գործընթացների, մշակութային արդյունքի ապակենտրոնացումը:

Նախարարությունը փորձում է ուշադրություն հրավիրել ժամանակակից կոմպոզիտորների վրա՝ հանդես գալով տարբեր նախաձեռնություններով, որոնցից է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կազմակերպած Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որի ռազմավարական շեշտադրումները գնալով առավել հստակ են դառնում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ