fbpx
Սպորտ

Հայաստանի Մ-17 հավաքականը մրցաշարը ոչ-ոքիով է սկսել

Օգոստոսի 24-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացավ «Ղազախստանի նախագահի գավաթ» անունը կրող միջազգային 12-րդ մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Ղաախստանի Մ-17-2 հավաքականի և Հայաստանի Մ-17 ընտրանու միջև: Հանդիպումն ավարտվեց  ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի Մ-17 հավաքականի կիսապաշտպան Յուրի Քոլոզյանը, ով պարգևատրվեց Wolskwagen ընկերության հատուկ մրցանակով:

Գոլերը՝ Յուրի Քոլոզյան, 16`0:1, Կուդայբերդի Նարկուլով, 41`1:1, Ալիշեր Ռախիմժանով, 75` 2:1, Արթուր Սերոբյան, 90+2` 2:2

Զգուշացում՝ Ռոման Չիրկով, 52

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եավ հետևյալ կազմով՝

 Հայաստան Ռաֆայել Մանասյան (Նիկոլայ  Ասլանյան, 63), Ստյոպա Մկրտչյան, Էդգար Թամազյան (Հայկ Ռեչելյան, 63), Սպարտակ Հայրապետյան, Էրիկ Սիմոնյան (Գոռ Առաքելյան, 72), Սամվել Հակոբյան (Լևոն Վարդանյան, 58), Սամվել Սամվելյան, Սարգիս Սահակյան (Արթուր Սերոբյան 63), Կարեն Գալստյան, Կարեն  Հովհաննիսյան (Միքայել Ասլանյան 60), Յուրի Քոլոզյան (Տիգրան Սարգսյան 46)

Գլխավոր մարզիչ՝ Աղվան Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ