Սպորտ

Հայաստանի Մ19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի Կիպրոսում

Հայաստանի Մ19 հավաքականը փետրվարի 15-ից 16-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Փետրվարի 16-ին մեր թիմը կմեկնի Կիպրոս, որտեղ նույնպես կանցկացնի մարզական հավաք, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի Մ19 հավաքականը Կիպրոսում կանցկացնի նաև ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ19 հավաքականի հետ:

Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ. Նարեկ Հովհաննիսյան («Բանանց»), Հարություն Մելքոնյան («Փյունիկ»),

Պաշտպաններ. Արսեն Եղիազարյան, «Բանանց» Ֆելիքս Խաչատրյան («Բանանց»), Արման Ղազարյան («Բանանց»), Սերգեյ Մկրտչյան («Բանանց») Արսեն Սարգսյան («Փյունիկ»), Պերճ Պողիկյան («Փյունիկ»), Կարեն Մուրադյան («Փյունիկ»), Էրիկ Ավետիսյան («Արարատ-Արմենիա»), Վոլոդյա Սամսոնյան («Արարատ»),

Կիսապաշտպաններ. Դավիթ Փարեմուզյան («Բանանց»), Մարտին Գրիգորյան («Գանձասար-Կապան»), Արամ Խամոյան («Լոկոմոտիվ»), Պատվական Ավետիսյան («Արարատ-Արմենիա»), Դիրան Բեբեքյան (Առանց ակումբ):

Մի քանի ֆուտբոլիստներ Հայաստանի Մ-19 հավաքականին կմիանան Կիպրոսում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ