Հայաստանի Մ21 հավաքականն այսօր կմրցի սերբ տարեկիցների հետ

Մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փմբային փուլում իր մրցելույթներն է շարունակում մեր երիտասարդական հավաքականը։

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին, ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կմեկնարկի մեր ընտրանու ու Սերբիայի Մ21 հավաքականի հանդիպումը։

Այս մասին հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ մարզադաշտ մուտքի տոմսերի արժեքը 500 դրամ է։

Ֆեդերացիան Facebook-ի էջում հրապարակել է նաև այսօրվա խաղի համար մեր հավաքականի հայտացուցակը։

Ամենաթարմ