Այս տարի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը նախագահելու է Արգենտինան։ Խորհուրդն ունի 4 փոխնախագահներ։
Նրանցից 3-ի անունները մինչ այս հայտնի էր՝ Գերմանիայի, Լիբիայի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները։
Իսկ 4-րդի անունը հայտարարվեց ժամեր առաջ։ Այսպիսով՝ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի 4-րդ փոխնախագահ է ընտրվել Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։
Այս մասին հայտարարվել է Մարդու իրավունքների խորհրդի Twitter-ում։
The Human Rights Council has elected Ambassador Andranik Hovhannisyan, Permanent Representative of #Armenia to the United Nations Office at Geneva, to serve as a vice-president for 2022.
Mr. Hovhannisyan was elected from the Eastern European group of States. pic.twitter.com/BpvGWMBsY6
— UN Human Rights Council (@UN_HRC) January 12, 2022

