Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հրապարակող՝

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ նշանավորելով երկու հաստատությունների միջև պատմական գործընկերության սկիզբը։

Հուշագիրը ստորագրել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը և Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆը:

Բեռլինի «Նոյես թանգարանում» փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Համագործակցության շրջանակում 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի համատեղ ցուցադրություն՝ Բեռլինի «Թանգարանային կղզու» մի շարք թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով, որոնց մի մասը կցուցադրվի առաջին անգամ։

2027 թվականին նախատեսվում է փոխադարձ ցուցադրություն Բեռլինում, որի շրջանակում «Թանգարանային կղզում» առաջին անգամ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի գանձերը։

Ամենաթարմ