Վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը, որը հանդես է գալիս 50+ տարիքային խմբում, փայլուն ելույթ է ունեցել: Մեր հավաքականը 3,5-0,5 հաղթել է Ավստրիայի ընտրանուն: Այժմ հավաքականն ունի 4 միավոր և առաջատարների թվում է:
Հաղթանակներ են տարել Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Արշակ Պետրոսյանը, իսկ Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել:
Նշենք, որ առաջնությունը ընթանում է Հունաստանի Հռոդոս կղզում: