fbpx
Աշխարհ

ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժումը միջազգային իրավունքի հստակ խախտում է. Փալոուն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժմանն ու խիստ դատապարտել տեղի ունեցածը:

Նա նշել է, որ Ադրբեջանի ՀՀ տարածք ներխուժումը միջազգային իրավունքի հստակ խախտում է:

«Միացյալ Նահանգները միանշանակ պետք է դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցության շնորհիվ ադրբեջանական ուժերը դուրս բերի Հայաստանի տարածքից»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ