ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնել է, որ Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուսով վարակ է ախտորոշվել:
«ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ:
Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»:
https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156639667167434

