fbpx
Հասարակություն

Հայաստանից ՌԴ ներգաղթյալների թիվը աճել է

Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշները: Այս տվյալները հրապարակել է Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը:

Նշվում է, որ 2019 թվականի առաջին ամիսներին (հունվար-ապրիլ) Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը կազմել է 98 հազար մարդ։ 2018-ի նույն ժամանակվա ընթացքում այդ ցուցանիշը կազմում էր 57,1 հազար մարդ։

Ավելացել է նաև ՀՀ-ից ներգաղթյալների թիվը: Այդպես, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 49 հազարով։

Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են դառնում Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը եւ Հայաստանը։ Միեւնույն ժամանակ, միգրացիոն աճը Բելառուսից եւ Մոլդովայից Ռուսաստան կտրուկ նվազել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ