Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնից կգնի մոտ 50 նորագույն АК-12 ինքնաձիգ: Այս մասին հայտարարել է կոնցեռնի գործադիր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը՝ «Коммерсант» թերթի հետ զրույցում:
«Պայմանագիրը ստորագրված է, մենք դեռ պատրաստում ենք ոչ այնքան մեծ խմբաքանակ, մոտ 50 ինքնաձիգ: Նրանք կտեսնեն այն, կօգտագործեն գործնականում: Եվ, հուսով ենք, կշարունակեն գնել», – պարբերականին ասել է Դմիտրիևը:
Նա նշել է, որ Հայաստանը կդառնա արտասահմանյան առաջին երկիրը, որը ձեռք կբերի АК-12 ինքնաձիգեր:

