«Արցախ» ՖԱ–ի մարզչական շտաբին են միացել Կարեն Բարսեղյանը և Արթուր Ասոյանը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ե՛վ Բարսեղյանը, և՛ Ասոյանը «Արցախի» ներկայիս գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի հետ աշխատելու փորձ ունեն:
Այսպիսով, «Արցախի» մարզչական շտաբը կազմում են Սևադա Արզումանյանը, դարպասապահների մարզիչ Հովհաննես Դալալյանը, մարզիչներ Կարեն Բարսեղյանը և Արթուր Ասոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային շրջանից հետո «Արցախն» ունի 12 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հայտնում է armsport.am-ը։
