Թայլանդում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։
Այսօր Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ՝ 87 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը և 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը։
Տաթևի մեկնարկային ժամը 14:55-ն է, իսկ Սամվելինը 17:25-ը։ Վերջինս այս տարի Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր էր դարձել։

