Հայաստանում առաջին անգամ կատարվել է թոքի զարկերակի ստենտավորում: Հիվանդը 35 տարեկան է, 4 տարի գանգատվել է սրտի և թոքի խնդիրներից, եղել հանրապետության, նույնիսկ արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Գերմանիայում 1,5 տարի բուժվելուց հետո խնդիրները չեն վերացել: Հիվանդությունն ախտորոշվել է «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայում:
Թեև միջամտություն ռիսկային էր, սակայն ներանոթային վիրաբույժ Արսեն Ծատուրյանը որոշել է ռիսկի գնալ և կատարել ստենտավորումը:
Միջամտությունը բացառիկ է, քանի որ նման դեպքերը ևս բացառիկ են, բայցի այդ, Հայաստանում մինչ օրս չի եղել նման միջամտություն: Թոքի զարկերակի ստենտավորում աշխարհում շատ է կատարվում, Հայաստանում, սակայն, սա առաջին դեպքն էր: Ընդ որում, այս դեպքը բացառիկ էր նրանով, որ հիվանդի մեկ թոքի զարկերակները կրիտիկական ձևով խցանված են, մյուս թոքի զարկերակները՝ ամբողջովին փակված:
Հիվանդն արդեն լավ է, պատրաստվում է դուրսգրման, նրա բոլոր գանգատները վերացել են:
Աղբյուրը՝ shantnews.am