ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից հայտնում են, որ Հայաստանում Մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք, առողջացել են ևս 58-ը։
Գրանցվել է մահվան 1 դեպք։ ԱՆ-ից տեղեկացնում են, որ պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Այսպիսով՝ կորոնավիրուսով հաստատված ընդհանուր դեպքերի թիվը ՀՀ-ում կազմում է 3313, առողջացել են 1325-ը, մահացել 45-ը։
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 31590 թեստավորում: