Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Դավիթ Սանասարյանի և նրա փաստաբանի պնդումներին, թե Սանասարյանի դեմ «գործ է կարվում» և գործը «շինծու է»:
«Ի՞նչ եք կարծում, Հայաստանում հնարավո՞ր է «գործ կարվի» որևէ մեկի վրա: Բայց ես ուզում եմ շեշտել, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չի խախտել և ես բազմիցս եմ ասել՝ նույնիսկ իմ ընտանիքի անդամները և բոլորը հավասար են օրենքի առաջ», – ասաց Ն. Փաշինյանը:
Մեկնաբանելով «ախպերական մտածելակերպին վերջ տալու» մասին իր Facebook-յան հորդորը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ գրածի իմաստն այն է, որ անձերի արարքները պետք է գնահատել, ոչ թե նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքով, այլ նրանց արարքի օրինականությամբ: