Առողջապահություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 84 մարդուց միայն 2-ը ունի թոքաբորբ. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում կորոնավիրուսով վարակված 84 մարդուց միայն 2-ն ունի թոքաբորբ, բայց նրանց վիճակը լավ է»-, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը: Նշենք նաև, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում երկկողմանի թոքաբորբից մահացած պացիենտի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Այս օրերին կորոնավիրուսի 700-ից ավելի թեստավորում է իրականացվել: Հաստատված դեպքերից 17-ը թեստավորման պահին որևէ գանգատ չի ունեցել:

«81 տոկոսն է դեպքերի արտադրամասի և Էջմիածնի դեպքը, մնացած դեպքերը դրանք լոկալ դեպքեր են», – հայտարարեց վարչապետը:

444 մարդ մեկուսացվել է կառավարության կողմից, իսկ 799-ին հորդորել են ինքնամեկուսանալ:

Իսկ սպիրտի արտադրության և ալկոգելերի մասին խոսելով՝ վարչապետն ասաց. «Վաճառքի տվյալները ցույց են տալիս, որ այսօր մեր սիրելի հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված»:

Կորոնավիրուսի վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար սեղմեք այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ