fbpx
Կրթություն

Նախատեսվում է 225 դասղեկի հավելավճար տրամադրել, իսկ արդենիսկ ստացողներինը հնարավոր է բարձրացվեն

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց Միքայել Մելքումյանի առաջարկած օրինագիծը, որով առաջարկվում է դպրոցներում բոլոր դասղեկներին հավելավճարներ տրամադրել: Նա ներկայացրեց օրինագծի նախապատմությունը՝ շեշտելով, որ դպրոցներում դասղեկի ինստիտուտը վերաիմաստավորման կարիք ունի. «Բոլոր դպրոցներում դասղեկները, կախված մի շարք չափանիշներից, տարբեր հավելավճարներ են ստանում: Դա կարող է կախված լինել, օրինակ, աշակերտների թվից»-, նշել է նա:

Մեքայել Մելքումյանի ստացած ԿԳՄՍ տեղեկանքի համաձայն՝ Հայաստանում կա մոտ 17 հազար դասղեկ, որոնք տարբեր հավելավճարներ են ստանում, սակայն իրենցից 225-ն առհասարակ չի ստանում:

Պարզվում է, որ «դասղեկ» հասկացությունը օրենքով սահմանված չէ, և պատգամավոր Մելքումյանի պնդմամբ՝ կարիք կա այն օրենքի կարգավորման առարկա դարձնելու ու բոլորի համար միասնական հավելավճարներ սահմանելու:

Սակայն Արայիկ Հարությունյանը դրական չի վերաբերվում այս փոփոխությանը: Նա Մ. Մելքումյանին պատասխանել է. «Ձեր մղումը ճիշտ է, եւ նախարարությունն էլ ունի մտահոգություն: Պարբերաբար բողոքներ ենք ստանում, որ որոշ դպրոցներում դասղեկները չեն ֆինանսավորվում: Բայց կարծում ենք, որ լուծումն այլ տեղում պետք է փնտրել: Դպրոցները ֆինանսավորվում են ըստ աշակերտների թվի: Դրանից կախված՝ դպրոցների մի մասը չի կարողանում վճարել դասղեկներին: Այս օրինագծով լրացուցիչ խնդիրներ կստեղծենք դպրոցների համար»:

Դրա փոխարեն նախարարը տեղեկացրեց, որ մինչև սեպտեմբեր դպրոցների ֆինանսավորման բանաձևը վերանայվելու է և ԲՀԿ պատգամավորին առաջարկեց, որ հավելյալ հանդիպումներ կազմակերպեն ու իր բարձրաձայնած խնդիրը դպրոցների վերաֆինանսավորման խնդրի շրջանակներում քննարկեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ