Հայաստանի Հանրապետությունում մարտի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 421226 դեպք, որոնցից 405688 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5384 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 3014 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 218 նոր դեպք, ապաքինվել են 695-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 12 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8528 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2912927 թեստավորում։