Տնտեսություն

Հայաստանը ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցուցակում 7-րդն է 142 երկրների շարքում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ամենաանվտանգ երկրների ցուցակը:

«Մեր երկիրն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցուցակում իր տեղն է գտել առաջին տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը 142 երկրների շարքում:

Այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում Կատարը, իսկ Հայաստանից անմիջապես հետո 8-րդ հորիզոնականում Ճապոնիան է, 9-րդ տեղը Շվեյցարիայինն է, իսկ տասնյակն ամփոփում է Բահրեյնը:

Ցանկանում ենք նշել, որ երկրների անվտանգության ցուցանիշներն ուղիղ ազդեցություն ունեն նաև տնտեսական ներուժի և ներդրումային գրավչության վրա»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ