fbpx
Սպորտ

Ֆուտզալ․ Հայաստանը խոշոր հաշվով հաղթեց Բուլղարիային

Դեկտեմբերի 6-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ UEFA EURO-2022-ի որակավորման փլեյ-օֆ փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթեց մրցակցին խոշոր՝ 4։0 հաշվով, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը սկսեց հետևալ կազմով․

12․ Լուան Բարբոսա, 11․ Գարեգին Մաշումյան, 10․ Սարո Գալստյան, 14․ Կելսոն, 20․ Վիտինյո։

Պահեստայիններ․ 19․ Ռոման Բոյարկին, 2․ Հակոբ Ուզունյան, 3․ Համլետ Մանուկյան, 7․ Վլադիմիր Սանոսյան, 9․ Սարգիս Մարգարյան, 13․ Արթուր Մելքոնյան, 15․ Դավիթ Ասլանյան, 17․ Անդրանիկ Կարապետյան։

Բուլղարիա-Հայաստան՝ 0:4 (0:3)

Վառնա, սպորտի և մշակույթի պալատ

Մրցավար՝ Անտոնիոս Ադամապուլոս (Հունաստան)

Գոլերի հեղինակներ՝ Համլետ Մանուկյան, 10″38″ (11մ), 17″51″, Դավիթ Ասլանյան, 19″16″, Վլադիմիր Սանոսյան, 39″02″

Ֆեդերացիայից հիշեցնում են, որ երկու հավաքականների միջև պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին և կմեկնարկի 19։00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ