Ֆինլանդիայի Իմատրա բնակավայրում կայացած դահուկավազքի միջազգային մրցաշարում հաջող է հանդես եկել Հայաստանը ներկայացնող 19-ամյա մարզիկ Միքայել Միքայելյանը: Հայտնում է A1puls.am֊ը
Մեր դահուկորդը ազատ ոճի 15 կմ դահուկավազքում ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Իսկ ահա մինչեւ 20 տարեկան դահուկորդների հաշվարկով նա արդեն գրավել է 1-ին տեղը և պարգեւատրվել ոսկե մեդալով:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում ընթանում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որին մասնակցում են նաեւ մարզաշխարհի ներկայացուցիչները: Մասնավորապես՝ հունահռոեմական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի թեկնածությունն առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքի կողմից:
ՀՀԿ-ն առաջադրել է Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանին, իսկ «ԲՀԿ»-ն՝ Հայաստանի բիաթլոնի ֆեդեր