fbpx
Կառավարություն

Հայաստանը նպատակադրված է խորացնելու գործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ

Կառավարությունն, ըստ ներկայացրած ծրագրի, ակտիվորեն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ։

Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու և տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ:

Կառավարությունն աշխատելու է նաև ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված Կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։

Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ.

Գործադիրն աշխատելու է նաև Իրանի և Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ