fbpx
Կառավարություն

Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է եվրոպական տարածաշրջանում․ Փաշինյան

Կապանում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ մամուլի ասուլիսը։ Դրա ընթացքում Փաշինյանը անդրադարձավ 2019-ին ՀՀ տնտեսական աճին։

«2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5 տոկոս, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը:

Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ նաև եվրոպական տարածաշրջանում», – ասաց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ