fbpx
Տնտեսություն

Նախկին վարչապետը հետախուզման մեջ է

Մակեդոնիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել երկրի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկու նկատմամբ, ով հեռակա կարգով մեղադրվել է կոռուպցիայի մեջ և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:

Դատարանը նոյեմբերի 9-ին մերժել է Գրուևսկու փաստաբանների ներկայացրած բողոքարկումը: Նախկին վարչապետին, մասնավորապես, մեղադրել են չհայտարարագրված 600 հազար եվրոյով շքեղ բնակարան գնելու և այդ հարցով հնարավոր հետաքննությունը կասեցնելու նպատակով ներքին գործերի նախարարի վրա ճնշում բանեցնելու համար:

48-ամյա Գրուևսկին Մակեդոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2016 թվականներին:

Նրա գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ: Ըստ նախկին վարչապետի ընտանիքին մոտ կանգնած մի աղբյուրի, Գրուևսկին հուսով է, որ Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովն իրեն ներում կշնորհի:

Աղբյուր`azatutyun.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ