fbpx
Քաղաքականություն

«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել», – Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր արձագանքել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի երեկ արված հայտարարությանը.

«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ։ Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում և մենք հետևողական շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ», – նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ուշակովը երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ պայմանավորված երկրում անցկացվելիք ընտրություններով: Հենց նույն օրը Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հերքել էր Ուշակովի կողմից արված հայտարարությունը, այսօր արդեն այն հերքվեց վարչապետի պաշտոնակատարի մակարդակով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ