fbpx
Քաղաքականություն

Հայաստանը որոշում է կայացրել, երբ Ղազախստանում արդեն ահաբեկչական գործողություններ էլ են եղել․ Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Lurer-ի եթերում խոսել է Ղազախստանում կատարվող իրադարձությունների Հայաստանի արձագանքից՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Գրիգորյանը պատասխանել է այն դիտարկմանը, որ Հայաստանի նախագահության շրջանում ՀԱՊԿ-ը օգնում է Ղազախստանին այն դեպքում, երբ Հայաստանը նման նման արձագանք չստացավ, երբ մեզ էր օգնություն անհրաժեշտ։

«ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն: Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն», – նշել է ԱԽ քարտուղարը։

ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստան մեկնող հայկական զորախմբի մասով Գրիգորյանն ասաց, որ հայ խաղաղապահները մասնակցելու են միայն ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությանը։

Գրիգորյանը պատասխանեց նաև հարցին, թե ինչու՞ է հեղափոխությամբ անցած Հայաստանը նման քայլի գնում, չէ՞ որ նրանք էլ են ցանկանում հեղափոխություն իրականացնել։ Նրա խոսքով՝ որոշումն ընդունելու ժամանակ արդեն Ղազախստանում նաև ահաբեկչական գործողություններ էին ընթանում։ Նա ասաց, որ ինչպես Ղազախստանի, այնպես էլ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները տեղեկություններ են տրամադրել, որտեղ հստակ պնդել են, որ ընթանում են նաև ահաբեկչական գործողություններ, որից հետո էլ Հայաստանը որոշում է կայացրել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ