fbpx
Իրավական

Արբիտրաժի ներդրման հայեցակարգային մոտեցումները պատրաստ են. Բադասյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, հայտարարել է, որ այլընտրանքային վեճերի լուծման (արբիտրաժի) ներդրման հայեցակարգային մոտեցումները պատրաստ են, և Արդարադատության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ քննարկում է ծախսային պլանավորման հետ կապված հարցերը:

«Արբիտրաժի ստեղծման հիմնական նպատակը բարձր հեղինակություն ունեցող որակավորված արբիտրներին Հայաստան բերելը և Հայաստանում դրանց միջոցով կադրերի վերապատրաստում ապահովելն է, որպեսզի ներդրողների և բիզնեսի համար նման արբիտրաժային կենտրոնները հասանելի և վստահելի լինեն»,- ասել է Բադասյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ