Հրանուշ Խառատյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։
«Մեր երկրի և մեր ժողովրդի համար այս խիստ դժվար պայմաններում ցավով ստիպված եմ մի քանի տող գրել մի նյութի մասին, որին չէի անդրադառնա, եթե այն տարբեր թելերով կապ չունենար հենց այսօրվա հետ:
Երեկ Hayeli.am կայքը մի ստոր սուտ է հրապարեել՝ այն որակելով «տեղեկատվություն», որ իբր վերջերս ՀՀ զինված ուժերում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած մեկը, ով ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ է հավաքել թշնամական գործունեություն իրականացնելու նպատակով, իմ որդու՝ Արսեն Խառատյանի, ազգականն է և նրա հետ միասին մեկնել է երկրից: Արսեն Խառատյանի ազգական մեկը նաև իմ ազգականը պիտի լինի, իսկ այդպիսի ազգական չունեմ:
Արսենի հետ որևէ մեկը երկրից չի հեռացել: Այսօր մի շարք անհաջող փորձեր արեցի զանգելու կայքի հեռախոսահամարով և կայքի տնօրեն տիկին Անժելա Թովմասյանի անձնական հեռախոսահամարին՝ հարցնելու համար, թե այդ ի՞նչ ազգականի մասին է խոսքը, որին իր տնօրինած կայքը «ճանաչում է», իմ ընտանիքը՝ ոչ: Այդպես էլ կապվել չկարողանալով, այստեղ, իմ էջում գրում եմ, որ դա ստոր, կեղծ, սուտ, աճպարարական, մարդկանց մոլորեցնելու նպատակով արված հայտարարություն է: Կրկնում եմ, որ չէի անդրադառնա այս էժնագին ստին, եթե այն ուղղակի չառնչվեր մեր երկրի այսօրվա իրավիճակին: Հայրենիքին, երկրին դավաճանությունը միշտ է սարսափելի հանցանք, բայց հասարակությանը այդ մասին կեղծիքներ մատուցելով թյուրիմացության և մոլորության մեջ գցելը, առավել ևս՝ պատերազմի պայմաններում, նույնպես պետական և դավաճանական հանցագործություն է, չխոսելով արդեն մարդկանց վարկաբեկելու մասին:
Շատ եմ ցավում, որ կայքի ղեկավար տիկին Անժելա Թովմասյանը, ում հետ մենք եթերով տարիներ շարունակ ազնվաբար քննարկել ենք մեր երկրի ընթացիքկ տարատեսակ խնդիրներ՝ աղքատության պատճառներ, կեղծված ընտրություններ, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականության տարբեր հարցեր, կարող էր այնքան անկում ապրել, որ միանար կեղծիք տարածելու արգահատելի ծրագրերին»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/1755504777935124