Քաղաքականություն

Տորոնտոյի քաղաքապետը մտահոգ է ԼՂ-ում բնակավայրերի ռմբակոծությամբ. նա աջակցում է հայ համայնքին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիին մեծապես անհանգստացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակիչերի դեմ ռմբակոծությունները, նա դատապարտել է այս հակամարտությունում ահաբեկչության ցանկացած ձև:

«Ես խորապես տագնապած և անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող հակամարտության համար: Շատ անհանգստացնող տեղեկություններ են եղել բնակավայրերի և խաղաղ բնակչության դեմ ռմբակոծությունների մասին: Հուսով եմ, որ այս բռնությունները կավարտվեն և շուտով կհաջորդի հրադադարը»,- նշել է նա:

Քաղաքապետը հայ համայնքի հետ սգում է Տորոնտոյի նախկին բնակիչ Քրիստափոր Արթինի մահը:

Ջոն Թորին շեշտել է. «Տորոնտոյի հայ համայնքի ուժեղ ջատագովն եմ և հասկանում եմ այն ցավն ու վիշտը, որ այս շարունակական բռնությունը պատճառում է համայնքին»:

Քաղաքապետը նաև աջակցում է դաշնային կառավարության որոշմանը՝ դադարեցնելու ռազմական անօդաչու թռչող սարքերի արտահանումը: «Ես գիտեմ, որ նրանք պարտավոր են հնարավոր ամեն ինչ անել՝ իրավիճակը կայունացնելու և դեպի խաղաղություն շարժվելու համար: Ես դատապարտում եմ այս հակամարտությունում ահաբեկչության ցանկացած ձև կամ ռազմական տեխնիկայի կիրառում և միանում եմ բազմաթիվ կոչերին, որոնք մինչ այժմ արվել են ՝ խրախուսելու բանակցային խաղաղ կարգավորումը, անհապաղ հրադադարը և այս տարածաշրջանում քաղաքացիական անձանց պաշտպանությունը»,-նշել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ