Հայերը արժանի են խաղաղության. Էլթոն Ջոնը միացել է Թանկյանի ֆլեշմոբին

Ամենադիտվածներ

Բրիտանացի հանրահայտ երգիչ, երգահան և դաշնակահար Էլթոն Ջոնը միացել է Սերժ Թանկյանի ֆլեշմոբին և լուսանկար է հրապարակել Instagram-ում ու գրառում է կատարել:

Նա տեղադրել է խորհրդանշական կարմիր բլոկի նկարը, որին կից գրել է.

«Ես այսօր միանում եմ մյուսներին՝ կարմիր բլոկ տեղադրելով, քանի որ մենք բոլորս ուզում ենք #ԽաղաղությունՀայաստանի համար:

2018 թվականի մայիսին եմ այցելեցի այս գեղեցիկ երկիրը և զգացվածէի հայ ժողովրդի կողմից ինձ ցուցաբերած բարությամբ ու մարդասիրությամբ:

Այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանական-թուրքական ա ագրեսիոն հարձակմանը: Քաղաքացիական անձինք թիրախավորվում են, և երկու կողմերից էլ շատ զոհեր կան:

Հայերը գեղեցիկ մարդիկ են և նրանք արժանի են կայուն խաղաղության տարիներ պատմական հալածանքների արդյունքում»:

https://www.instagram.com/p/CF9HxbBDlqA/

Ամենաթարմ