fbpx
Արցախ

Հայերը փակել են Բելգիա-Ֆրանսիա սահմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Facebook-յան օգտատեր Սիրեկան Մանուկյանի ուղիղ եթերից տեղեկանում ենք, որ հայերը փակել են Բելգիա-Ֆրանսիա սահմանը։

Բողոքի ակցիայի պահանջը եղել է Արցախի անկախության ճանաչումն ու այն, որ տեղի լրատվամիջոցները խոսեն ակցիայի մասին, որպեսզի իրենց ձայնը հասնի իշխանություններին։

Ֆրանսիական լրատվամիջոցներից մեկն այցելել է ցուցարարներին, որից հետո ոստիկանության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել ճանապարհը։

Նշվում է, որ սահմանը բացելու վերաբերյալ նույն որոշումն են կայացրել նաև Բելգիայի կողմում ճանապարհը փակած հայերը։

https://www.facebook.com/sirekan.manukyan/videos/2783432501900251/?__cft__%5B0%5D=AZUFamN6vUR354zZpDf-U6vZjEXQKqOi6-jVcGGDR0yqscrWqqp7YgdrIVlHV-teAqF-npCUTebGyaYQ1KsYMDZL5no_jLcxDJqD9gFdnOfR29Rm3Dam1ROd5CXSTSYwEfah3VdKqVss_Gcniw02SerP&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ