fbpx
Հասարակություն
12:34 23/02/2019

Հայերը շատ մեծ դեր են ունեցել ՌԴ ԶՈՒ կազմավորման գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Հաղթանակի զբոսայգում նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը։ Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: Միջոցառումն ավարտվել է հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով:

Ավարտից հետո ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է հայրենիքը պաշտպանող բոլոր մարդկանց, առաջին հերթին սահմանին ծառայողներին:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, առաջին հերթին, շնորհավորում է բոլոր նրանց, ովքեր սահմանին ծառայում են։

«Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր սահմանին ծառայում են՝ պաշտպանելով Ռուսաստանը, պաշտպանելով Հայաստանը: Ինչպես գիտեք, մենք շատ սերտ բազմադարյա դաշնակցային հարաբերություններ ունենք: ՌԴ Զինված ուժերի պատմությունը սերտ կապված է հայ ժողովրդի պատմության հետ: Հայերը շատ մեծ դեր են ունեցել ՌԴ զինված ուժերի կազմավորման գործում ու այսօրվա մեր համագործակցությունը դրա վառ ապացույցն է:

Այսօր մեր միությունը մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է: Ինչպես գիտեք, Հայաստանում տեղակայված է 102-րդ բազան: Ռուս սահմանապահները ներգրավված են Հայաստանի սահմանների պաշտպանության գործում: Սա, իհարկե, Ռուսաստանի Դաշնության կողմից շատ կարևոր ներդրումն է Հայաստանի անվտանգությամն գործում: Սա մեր ռազմական եղբայրության, մեր ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների ապացույցն է: Այն բնութագրում է մեր հարաբերությունների դարավոր պատմությունը»,- ասաց նա։

ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքով՝ հայկական ու ռուսական համատեղ ծրագրերը, մասնավորապես ռազմական համագործակցության առումով շարունակակական բնույթ են կրում: Ըստ նրա՝ ռուս զինծառայողները հայ զինծառայողների հետ սերտ համագործակցությամբ ծառայություն են իրականացնում սահմանին, համատեղ զորավարժություններում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ