Հայիթիում երկրաշարժից վնասը 1,12 միլիարդ դոլար է գնահատվում

Հրապարակող՝

Հայիթիում երկրաշարժից վնասը 1,12 միլիարդ դոլար է գնահատվում

Ամենադիտվածներ

Haiti Libre նորությունների պորտալը՝ վկայակոչելով իշխանությունների տվյալները, հայտնել է, որ Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժից հետո ենթակառուցվածքի վերականգնումը, նախնական գնահատումներով, կարող Է պահանջել առնվազն 1,12 միլիարդ դոլար:

Այս շրջանում քննարկվում են տուժած շրջանների վերականգնման համար միջոցների տրամադրման հնարավորությունները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի առավոտյան 7,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հայիթիի շրջանում, որի Էպիկենտրոնը գտնվել Է շուրջ 125 հազար բնակչությամբ Լե Կե կոմունայից 40 կիլոմետր հեռավորության վրա: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել Է 2 207 մարդ, ավելի քան 12 հազարը տուժել Է:

Ամենաթարմ