fbpx
Հասարակություն

Սեյրան Օհանյանը հաստատեց, որ ինքը հայրենիքի դավաճան պաշտպանության նախարարներից է եղել

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չկարողացավ զսպել իրեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարության ժամանակ, թե պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով մարդիկ են ազատվել բանակից՝ հայրենիքի դավաճաններ են։

Նախկին պաշտպանության նախարարը, ում պաշտոնավարելու ժամանակ բանակը ներքաշվել է քաղաքական կեղտոտ գործողությունների մեջ, իսկ ռազմական տեխնիկան ուղղվել է սեփական ժողովրդի դեմ, այսօր ինքնաբերաբար հայրենիքի դավաճանի անհասցե պիտակավորումը իր վրա է վերցնում, և չի կարողանում զսպել էմոցիաներն ու պատգամավորին ոչ վայել պահվածքով խորհրդարանում ծեծկռտուք է հրահրում։ Հստակ է, որ Օհանյանը իշխանական պատգամավորի դիտարկումը իր վրա է վերցնում, և հաստատում, որ ինքը հենց այդպիսի նախարարներից է եղել։

Թերևս, ոչ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանում բանակից փողով ազատվել են, բանակի հաշվին ՊՆ նախարարերն ու հրամանատարները հարստացել են, իսկ բանակի սպառազինությունը հարստացնելու փոխարեն միլիարդները ծախսվել են այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքների համար։ Իսկ Սեյրան Օհնայնաը այն նախարարերից է, ում պաշտոնավարման ընթացքում եղել են նմանատիպ հազարավոր դեպքեր։

Օհանյանի՝ Փարիզի Ելիսեյան պալատի նախագծով շքեղ առանձնատունը լավագույնս հաստատում է այն դիտարկումը, որ ՊՆ նախարարները հարստացել են բանակից գողացված գումարներով։

Բազմիցս է շեշտվել, որ Օհանյանի պաշտոնավարման ժամանակ զինվորները ապահովված չեն եղել սահմանը պահողի համար պատշաճ սննդով և հագուստով։

Սերյան Օհանյանը, ով ռազմական գործիչ լինելով, մտել է քաղաքական դաշտ, ոչ մի իրավունք չունի այսօր բանակի մասին հայտարարութուններ անել, և մեղադրել, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմը պարտություն է կրել։

Պատերազմի ավարտից հետո Օհանյանը այն ռազմական գործիչերից էր, ով աջակցելով Հայրենիքի փրկության շարժմանը և ողջունելուվ Գլխավոր շտաբի հայտարարությունները, հայտարարեց, որ բանակը միացել է ժողովրդին՝ ակնհայտորեն փորձելով Հայաստանում հրահրել ռազմական հեղաշրջում։

Թերևս, ոչ մի պատվարժան ռազմական գործիչ և հրամանատար չէր կարող իր նման վարքով բանակի անունը խառնել քաղաքական նման հարցերի և զինված ուժերը պատերազմում պարտությունից հետո փորձել ներքաշել ժողովրդի աջակցությունը չունեցող մի գործընթացի մեջ։

Սեյրան Օհանյանը, ով Ազգային ժողովի, իբրև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարն է, ռազմական գործիչ լինելով, պետք է, թերևս, շատ լավ իմանար կապիտուլյացիա եզրույթի բացատրությունը և հորդորեր իր թիմակիցներին չհայտարարել, թե Հայաստանը կապիտուլյացիա է ստորագրել թշնամու հետ։

Իսկ այսօր պատերազմում պարտությունից հետո, գոնե, Սեյրան Օհանյանը չպետք է ոչ մեկին մեղադրի պարտության մեջ, քանի որ պատերազմում պարտությունը բոլոր նախկին պաշտոնավարող անձանց թերացումների և գործած մեղքերի արդյունքն է։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ