Հայկ Մարտիրոսյանը խաղարկությունից դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին

Հրապարակող՝

70415264_658330848011068_1104261921734918144_n

Ամենադիտվածներ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովին:

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Մարտիրոսյանը և Մամեդյարովը մրցեցին թայ-բրեյքում, որտեղ արագ շախմատի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցուն: Արագ շախմատի երկրորդ պարտիան, որտեղ Մարտիրոսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, ավարտվեց ոչ-ոքի: Երկու պարտիաների ընդհանուր հաշվով Շախրիյար Մամեդյարովը դուրս մնաց հետագա պայքարից:

Հայկ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում խորվաթ Անտե Բրիչն է:

Ամենաթարմ