fbpx
Երևան

Հայկ Մարությանն ընդունել է Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է խորացնել կապերը երկու երկրների մայրաքաղաքների միջև: Հայկ Մարությանի խոսքով՝ Երևանը և Մոնտեվիդեոն կարող են համագործակցել և փոխանակել փորձառությունը քաղաքային տնտեսության կառավարման ոլորտի բոլոր ուղղություններում։

Իր հերթին Ռոդոլֆո Նովոան, որը նախկինում զբաղեցրել է մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնը, պատրաստակամություն է հայտնել աջակցելու քաղաքների միջև կապերի խորացմանը՝ նշելով, որ տպավորված է երևանյան կյանքի աշխուժությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես, Երևանում Ուրուգվայի հրապարակի բարեկարգմանը, Մոնտեվիդեոյի և Երևանի միջև համագործակցության համաձայնագրի կնքմանը և այլ ոլորտներին վերաբերող:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ