Երևանի քաղաքապետարանի կայքը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հայկ Մարությանը մարտի 2-ին ստորագրել է կարգադրություն՝ քաղաքապետարանի 20 աշխատակցի փետրվարին բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվելու մասին։ Պարգևատրությունը ընդհանուր առմամբ կազմում է 6.590.000 ՀՀ դրամ։ Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը հունվարին նույնպես պարգևատրել է քաղաքապետարանի աշխատակիցների։ Աշխատակիցներին հատկացվել էր 24.8 միլիոն դրամի գումար բարեխիղճ աշխատանք կատարելու և ամանորյա միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու համար։
Ստորև ներկայացնում ենք սույն փաստաթուղթը.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
204-Ա 02.03.2020թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով՝
1.Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ-ի. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի:
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:
3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի վրա:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ

