Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել՝ եզդի ժողովրդի Նոր տարվա տոնի առթիվ։
«Երևանի եզդի համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
այսօր Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող եզդիները նշում են իրենց ամենակարևոր ու գեղեցիկ տոներից մեկը՝ Տաուսի Մալակի տոնը:
Մեր երկու ժողովուրդներն անբաժան եղբայրներ են, որոնք դարեր ի վեր միասին հաղթահարել են պատմության պարտադրած արհավիրքները և այսօր ձեռք ձեռքի կերտում են միասնական հայրենիքի՝ Հայաստանի ապագան:
Շնորհավորում եմ սրբազան տոնի կապակցությամբ, մաղթում եմ բարեկեցություն և երջանկություն՝ ի փառս մեր ժողովուրդների և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:
Աստված մեզ պահապան», – ասված է շնորհավորանքում: