Հայկական ԱԷԿ-ում սթրես-թեստերի համար ԵՄ-ն 6,5 մլն եվրո կտրամադրի

Հրապարակող՝

19807642493277601004819401925718o_6236.thumb

Ամենադիտվածներ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ և ԵՄ միջև ստորագրված «Հայաստանում միջուկային անվտանգության խթանման և սթրես-թեստերի իրականացման առաջարկությունների մասին» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Հրամանագրի նախագիծը ներկայացվել է նախագահի հաստատմանը:

Գործողության նախապես գնահատված ընդհանուր արժեքը կազմում է 6 500 000 եվրո։

Կատարման ժամկետն սկսվում է Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից և ավարտվում է այդ օրվանից 96 ամիս հետո:

ՀՀ և ԵՄ միջև միջուկային անվտանգության ոլորտում էներգետիկ համագործակցությունը սահմանված է 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված՝  «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դրույթներով:


Ամենաթարմ