Հայկական ակնաբուժական նախագծի 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձորում

«Հայկական ակնաբուժական նախագծի հետ հանդիպման արդյունքներով որոշեցինք, որ նրանց 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձոր քաղաքում և կապահովի Վայոց ձորի մարզը բարձրորակ ակնաբուժական ծառայություններով, ներառյալ աչքի վիրահատությունները։

Նաև որոշեցինք, որ մասնագետների համատեղ այցելություններ կանենք Վայոց ձորի սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին տեղում ակնաբուժական և ստոմատոլոգիական բուժօգնություն ցույց տալու համար»,- այս մասին իր Facebook-ի էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/977357915783807

Ամենաթարմ