«Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի էմիր, շեյխ Մոհամեդ բին Ռաշիդի ու թագաժառանգ արքայազն Համդան բին Մոհամեդի հետ։
Այս մասին հայտնում է The National-ը։
Պարզվում է՝ հանդիպմանը Ռոնալդուն գնացել է հայկական ծագման «AZAT MARD» ապրանքանիշի վերնաշապիկով։
Սրա մասին գրում է ընկերության Facebook-յան էջը։
