fbpx
Հասարակություն

Հայկական քոչարին՝ Չինաստանի ամենախոշոր հեռուստաալիքի եթերում

Չինաստանում անցկացվել են, ինչպես իրենք են կոչում, Մետաքսի նոր ճանապարհին նվիրված համաժողով և գալա համերգ։

Ինչպես տեղեկացրել ենք գալա համերգին մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը։ Միջոցառմանը ներկայացվել են տարբեր երկրների մշակութային կատարումներ, որոնց թվում է եղել նաև հայկական քոչարին։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կադրեր է տեղադրել այդ ելույթից։

«Երեկոյան արդեն մեր Քոչարին հեռարձակվեց չինական ամենախոշոր հեռուստաընկերություններից մեկի՝ CCTV-ի եթերում», – ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութը մակագրել է Աննա Հակոբյանը։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ