fbpx
Հասարակություն

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Ռուսաստանում

Rusarminfo-ի տեղեկություններով՝ Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը Ռուսաստանի ողջ տարածքում կանցկացվեն հիշատակման միջոցառումներ:

Ղրիմում ապրիլի 24-ի կեսօրին Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում կկայանա ժամերգություն, որից հետո Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի մոտ` հին հայկական գերեզմանատան տարածքում, տեղի կունենա բողոքի ակցիա:

Երեկոյան Սիմֆերոպոում տեղի կունենա համերգ, որից հետո կայարանի հրապարակում կկայանա «վառիր հիշատակի մոմը» ակցիան:

Խաբարովսկի պետական գիտական գրադարանում տեղի կունենա «Աղետ» ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառումներ տեղի կունենան Ռոստովում,  նաև Մոսկվայում, որը կներկայացվի առանձին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ