fbpx
Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը դարձյալ արգելափակվել է ԱՄՆ Սենատում

Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի սենատոր Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Թեդ Քրուզը երրորդ անգամ Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:

Սակայն Հյուսիսային Դակոտայի սենատոր Քևին Քրամերն արգելափակել է բանաձևը՝ հայտարարելով, որ բանաձևն այսօր ընդունելը անցանկալի է:

«Ես մտադիր եմ ելույթ ունենալ այստեղ այդ փաստաթղթով ամեն շաբաթ»,-խոստացել է Մենենդեսը:

Ըստ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կանոնների՝ ցանկացած սենատոր կարող է արգելափակել օրենսդրական նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ