Արցախի ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Այո՛, մենք սգում ենք նահատակների համար, սակայն ցմահ հպարտ ու պարտավոր ենք նրանց զոհաբերության համար, որպեսզի մենք ապրենք ու շարունակենք իրենց ու նախորդ նահատակների կիսատ թողած գործը:
Հայոց Հայրենիքն ու ժողովուրդը պետք է լինեն հավետ ու այլևս չտեսնեն անկումներ, և յուրաքանչյուր սերունդ իր առաքելությունն ունի այդ ճանապարհին: Իսկ սուգը, հպարտությունն ու պարտավորությունը կարող են օգնել այդ առաքելությունը գիտակցելու հարցում:
Թո՛ղ այսուհետ մեր հպարտության ու պարտավորության առիթները լինեն առանց սգի…»
https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3811269178911291